Գլխավոր Լուրեր Ոստիկանությունը հայտնում է Երևանում ապօրինի թմրաշրջանառության շղթայի բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Երևանում ապօրինի թմրաշրջանառության շղթայի բացահայտման մասին

36
0

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ապօրինի թմրաշրջանառության շղթայի բացահայտման մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որոնց հիման վրա սկսել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ «Արդյունքում՝ Մաշտոցի պողոտայում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահել, օգտագործել և իրացնել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։

Հետագա միջոցառումներով՝ Նոր Նորքի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը թմրամիջոցի նմանվող զանգվածը 20․000 դրամով ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 10-ից ավելի դարձյալ մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում նոր տեղեկություններ ստացվեցին, որ տղամրդու խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթները, յուրաքանչյուրը 10․000 դրամով, ձեռք է բերել դարձյալ երևանաբնակ 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին ընդհանուր 80 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես և 5 գրամից ավելի քաշով բուսական զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով դրանք մարիխուանա են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ վերջինս թմրամիջոցի նմանվող զանգվածները ձեռք է բերել Քանաքեռում ապրող 49-ամյա մի տղամրդուց։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա տունը։ Հայտնաբերվեցին կանեփի սերմերի նմանվող զանգված, շագանակագույն և կանաչավուն հետքերով տարաներ և մանրացված-չորացված յուրահատուկ հոտով զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ