Գլխավոր Իրավական Ոստիկանությունը քաղաքացու և ոչ թե համակարգի կողքին է. պարզաբանում

Ոստիկանությունը քաղաքացու և ոչ թե համակարգի կողքին է. պարզաբանում

19
0

1-in.am լրատվական կայքում հրապարակվել է «Ոստիկանությունը պարալիզացվել է, շտապ լուծումներ են պետք, միայն Օսիպյանի հեռանալը չի փրկի» վերտառությամբ հոդված:

Հոդվածում հերթական անգամ անդրադարձ է կատարվում ոստիկանությունում իբրև թե անգործության և անհամարժեքության երևույթներին: Նախ՝ Շինարարների 25 հասցեում ս/թ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ոստիկանությունը իրականացրել է բոլոր անհետաձգելի գործողությունները, պարզվել է ենթադրյալ իրավախախտում կատարողի անձը, շարունակվում են իրականացվել որոնողական աշխատանքներ: Դեպքի մասին ոստիկանությունը տվյալներ ստացել է օրենքով նախատեսված աղբյուրներից:

Բազմիցս հայտարարել ենք, որ ֆեյսբուքյան օգտատերերի հաղորդումները քրեական գործ հարուցելու օրինական առիթներ չեն հանդիսանում, և դրանց հիման վրա ոստիկանությունը քրեադատավարական գործողություններ չի իրականացնում:

Օգտատերերի ֆեյսբուքյան հրապարակումները՝ որպես հանցագործության մասին տեղեկություններ, ունեն բացառապես կողմնորոշիչ նշանակություն: Անկախ որևէ օգտատիրոջ պաշտոնից կամ ինքնագնահատականի աստիճանից, ոստիկանությունը դրանց բոլորի նկատմամբ դրսևորում է հավասար վերաբերմունք, և օրինակ՝ պատգամավոր-օգտատիրոջ հրապարակած տեղեկույթը չի նույնացնում Ազգային ժողովից ստացված հանցագործության մասին պաշտոնական հաղորդման հետ:

«Պարալիզացված» ոստիկանությունն այսօր բացահայտում է գրանցված հանցագործությունների 50 տոկոսից ավելին, մինչդեռ զարգացած երկրներում այդ թիվը չի գերազանցում 25-30 տոկոսը: Հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա պետական իրավապահ մարմնի ղեկավարի հարիզմը չի ազդում, ինչպես օրինակ՝ միջնադարյան «գաղտնի» ոստիկանություններում էր կամ երրորդ ռեյխում: Ինչպիսին էլ լինի հետավտորիտար քաղաքական համակարգը, ոստիկանությունը քաղաքացու և ոչ թե համակարգի կողքին է, հատկապես՝ հիմա, երբ գործող քաղաքական համակարգը առավել քան լեգիտիմ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ