Գլխավոր Սպորտ Ով է ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն՝ ըստ մարզական մեկնաբանների

Ով է ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն՝ ըստ մարզական մեկնաբանների

1580
0

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի հավանական թեկնածուների վերաբերյալ տեսակետներ լսելու նպատակով, AraratNews.am-ը կապ է հաստատել մարզական մեկնաբաններ Կարեն Գիլոյանի և Էդուարդ Քալանթարյանի հետ:

AraratNews.am-ի հետ զրույցում Կարեն Գիլոյանն ասաց. «Ես հիմա դրա իրավունքը չունեմ, որ նման հարցի պատասխանեմ: Ընդհանրապես, իմ կարծիքով, այսպես, շատ համեստ կարծիքով՝ եթե ոչ Գյուլբուդաղյանցը, ապա Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մարզել Աբրահամ Խաշմանյանը»:

«Չեմ կարող ասել: Այնպիսի հարց եք տալիս, որ կարող եմ 30 թեկնածու ասել, ու ոչ մեկը հավանական չլինի: Այս պահին ինչ-որ անուններ չեն էլ քննարկվում, որ ես ասեմ, թե որ մեկն է հավանական»,- նշեց Էդուարդ Քալանթարյանը:

ՄԱրզական մեկնաբան Կարեն Գիլոյանը
Աբրահամ Խաշմանյանը
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ