Գլխավոր Ֆուտբոլ Ով է «Երևանի» նոր գլխավոր մարզիչը

Ով է «Երևանի» նոր գլխավոր մարզիչը

20
0

Մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է «Երևանի» գլխավոր մարզիչ: Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր: Այս մասին հաղորդում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։

48-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ-19 հավաքականը, մոլդովական «Ռապիդը», «Իսկրա Ստալին», «Տիրասպոլը», «Սախանը», «Քիշինյովը» և «Զարիան»: Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:Այս մասին գրում է vnews.am սպորտային պորտալը:

Հիշեցնենք, որ «Երևանը» նախկին գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի գլխավորությամբ Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրած 5 խաղում կրել է նույնքան պարտություն: Թիմն առանց նրա արդեն մասնակցել է 1 հանդիպման և առաջնության 6-րդ տուրում նվազագույն հաշվով զիջել «Լոռիին»:

Չնայած Բարձրագույն խմբի առաջնությունը նոր է մեկնարկել, ակումբներում արդեն տեղի է ունեցել մարզչական 3 փոփոխություն: Նեբոյշա Պետրովիչից զատ, իրենց պաշտոնները լքել են նաև Աբրահամ Խաշմանյանն («Ալաշկերտ») ու Սերգեյ Բոյկոն («Արարատ»):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ