Գլխավոր Աշխարհ Ով է տասնամյակի ռեժիսորը

Ով է տասնամյակի ռեժիսորը

31
0

Դենի Վիլնյովը տասնամյակի ռեժիսոր է ճանաչվել հոլիվուդյան կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Համապատասխան մրցանակը կներկայացվի ռեժիսորին հունվարի 9-ին տեղի ունենալիք արարողության ժամանակ՝ գրում է mignews.com-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը:

Անցած տասը տարիների ընթացքում Դենի Վիլնյովը նկարահանել է վեց գեղարվեստական կինոնկար՝ «Հրդեհներ», «Գերիներ», «Թշնամին», «Մարդասպան», «Ժամանում» և « Blade Runner 2049», որոնցից հինգը առաջադրվել են «Օսկար»-ի, և նրանցից երկուսին շնորհվել է հեղինակավոր մրցանակ՝ «Ժամանում»՝ լավագույն ձայնային խմբագրման համար և «Blade Runner 2049», որը ստացել է Ակադեմիայի մրցանակը լավագույն կինեմատոգրաֆիայի և լավագույն տեսողական էֆեկտների համար: