Գլխավոր Uncategorized Ով է ֆինանսավորում Վազգեն Մանուկյանի «Վերնատունը»

Ով է ֆինանսավորում Վազգեն Մանուկյանի «Վերնատունը»

451
0

Այսօր տեղի ունեցավ Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնած «Վերնատուն» ակումբի համաժողովը, որից հետո Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Նա մասնավորապես նշեց, որ ակումբը վերկուսակցական է, բայց չժխտեց իր քաղաքականություն վերադառնալու մտքերը՝ շեշտելով, որ ԱԺՄ-ն վերականգնելու է և գարնանը համագումար է անելու։

Հարցին՝ ովքեր են ֆինանսավորում «Վերնատունը», Մանուկյանը պատասխանեց․ «Ակումբը շատ մասնակիցների կողմից է ֆինանսավորվում, ովքեր իրենց սեփական միջոցներով օգնում են։ Ոչ մի գրասենյակ չի օգնում, անհատական է ամեն ինչ»։