Գլխավոր Հայաստան Ով կլինի ծաղիկների առաջին նվիրատվություն անողը

Ով կլինի ծաղիկների առաջին նվիրատվություն անողը

128
0

Աշխարհում տիրող համաճարակային ճգնաժամը իր ազդեցությունն ունի տնտեսության բոլոր ոլորտների վրա: Տնտեսվարողները մեծամասամբ դժգոհում են տիրող իրավիճակից, հարկադրված պարապուրդի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամից:

Լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած նաև ծաղկի ջերմոցային բիզնեսով զբաղվողներն ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում:

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, բնականաբար, ծաղկային բիզնեսը կտրուկ անկում ապրեց`պայմանավորված մարդկանց ինքնամեկուսացումով:

Ծաղկի ջերմոցային բիզնեսով զբաղվողները այս օրերին ծաղկած ծաղիկների գլուխները պոկում են, նետում՝ մի կողմ, որպեսզի ժամանակ խնայեն մինչև կրկին կծաղկեն ծաղիկները`արտակարգ դրության վաղաժամ ավարտի հույսով:

Araratnews.am-ը կապ հաստատեց ջերմոցատերերից մեկի հետ, որպեսզի պարզի, թե ինչպես են հարցին լուծում տալիս: Ծաղկային ավելցուկի, չսպառված ապրանքի ճակատագրով մտահոգված բիզնես անող ջերմոցատերը հաստատեց վերը նշվածը: Բացատրելով, որ տնտեսվարողն այս պահին կանգնած է խնդիրների առաջ և մտահոգված է ծառացած խնդիրները լուծելու հոգսով:

Ճիշտ է, այս օրերին կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Բայց ինչքան գեղեցիկ և մարդասիրական կլիներ, որ ջերմոցատերերը ծաղիկները պոկելու և փչացնելու փոխարեն դրանք ուղարկեին մեկուսացածներին, այս օրերին աշխատող բուժանձնակազմին, կամ հենց այնպես բաժանեին քաղաքացիներին:

Araratnews.am լրատվականը լիահույս է, որ այս հրապարակումից հետո որոշ տնտեսվարողներ հետևություններ կանեն և գոնե նման գեղեցիկ ակցիա կիրականացնեն՝ որպես շնորհակալության ու երախտիքի առհավատչյա: Մեր խմբագրությունը ուշի-ուշով կհետևի, թե ով կլինի ծաղիկների առաջին նվիրատվություն անողը:

Հայկ Մագոյան