Գլխավոր Հայաստան Ով ունակ չէ կանխել այս ամենը` թող ազատի համակարգն իր ներկայությունից. Ստյոպա...

Ով ունակ չէ կանխել այս ամենը` թող ազատի համակարգն իր ներկայությունից. Ստյոպա Սաֆարյան

221
0

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում մեր զինվոր տղաների կասկածելի մահերի կապակցությամբ նախկին գրառումներից մեկում հույս էի հայտնել ու ակնարկել, որ Երևանը Ստեփանակերտին միայնակ չի թողնի հետաքննությունների հարցում, կմիանա, ու շատ արագ բոլորիս բացատրություն կտրվի Արցախի հրամանատարության ներքո այս կասկածելի ու ահասարսուռ վիճակագրության ու պատճառների կապակցությամբ։ Չարվեց։ Հայաստանից քննիչներ, զինվորականներ, պատգամավորներ պետք է գնացած լինեին, բացատրություններ պահանջված ու հարցերի պատասխան տրված… Չարվեց… Արցախի պատկան մարմինների լռությունն էլ մերժելի է։ Աշխատում ենք ստանդարտ ռեժիմում, մինչդեռ փաստերը, դրանց շուրջ վաղեմի կասկածները ոչ ստանդարտ են ու մարդու դավադիր միտքն այլևս որևէ վարկած չի բացառում’ արտաքինից մինչև ներքին։ Հայաստանի իշխանությունների թուլացումն ու ուշացումը կարող է ճակատագրական լինել։ Տեղից շարժվեք։ Ով չի կարողանում աշխատել, ով ունակ չէ կանխել այս ամենը, թող ազատի համակարգն իր ներկայությունից… Իսկ իրականության բացահայտումից շատ բան կախված կլինի …
Կորստի ցավն անասելի է ամեն նման դեպքից հետո…»: