Գլխավոր Հասարակություն «Ով սիրուն, սիրուն» երգը «Pink Martini»-ի կատարմամբ գրավում է ԱՄՆ-ը և Եվրոպան

«Ով սիրուն, սիրուն» երգը «Pink Martini»-ի կատարմամբ գրավում է ԱՄՆ-ը և Եվրոպան

698
0

San Fransisco Chronicle-ը նշում է, որ ամերիկյան Փորտլենդ քաղաքից «Pink Martini» խումբը նոր ալբոմ է թողարկել, որի մեջ ընդգրկվել է «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը:

««Ով սիրուն, սիրուն» երգը բոլոր ժամանակների և սերունդների ամենահայտնի երգն է: Երգը անբաժան սիրո մասին է»,- գրել է հոդվածի հեղինակը:

Երգը կատարում են Տիմոտի Տիշիմոտոն, «Pink Martini»-ի հիմնական կազմից և հրավիրված մենակատար Արի Շարիպոն, ով նաև Լոնդոնում Ամերիկյան Հանրային Ռադիոյի (NPR) թղթակիցն է:

Ամերիկայի  ամենաոճային և բազմաժանր խմբի «Je dis oui!»(ֆր.-«Ես ասում եմ այո») ալբոմում ընդգրկված են նաև անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և ֆարսիով երգեր: