Գլխավոր Արցախ Որն է զինծառայողի մահվան պատճառը. նոր մանրամասներ

Որն է զինծառայողի մահվան պատճառը. նոր մանրամասներ

44
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980 թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

ՀՀ ՔԿ նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքների կախպակցությամբ, որում ասվում է.

«2020 թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: