Գլխավոր Միջազգային Որը կլինի Իրանի նոր քայլը

Որը կլինի Իրանի նոր քայլը

36
0

Թեհրանը պատրաստվում Է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,- ասել Է Մուսավին, որի մամուլի ասուլիսը հեռարձակել Է PressTV հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով Է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները, եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»:

ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել Է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում Է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ՝ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,- հավելել Է նա, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ