Գլխավոր Տնտեսական Որոշումը հայտնի է. ԱԺ-ն ընդունեց 2020 թ. պետբյուջեի նախագիծը

Որոշումը հայտնի է. ԱԺ-ն ընդունեց 2020 թ. պետբյուջեի նախագիծը

23
0

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընդունեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով:

Հիշեցնենք, նախքան քվեարկությունը խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020 թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 5 և 6-ին ԱԺ-ում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները: Ակնկալվում է, որ 2020-ին բյուջեի նախագծով կարձանգրվի 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: