Գլխավոր Uncategorized Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում

121
0

Armtimes.com-ը գրում է.

Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման հարցում նոր մոտեցում է որդեգրում, այն ուղեկցվելու է կայանատեղերի գնի թանկացմամբ, տեղ-տեղ նաեւ դրանց համար վճարի վերացմամբ:

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ կայանման վճարի գոտիավորման կիրառում, որոշ տեղերում (հիմնականում կենտրոնի մի շարք հատվածներում) կայանումն ավելի թանկ կլինի, որոշներում՝ էժան, որոշ տեղեր դարձյալ անվճար կմնան: «Երեւանում հիմա էլ է այդպես, բայց կարծում ենք՝ վերանայման կարիք կա»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետարանը որդեգրել է նոր հստակ սկզբունք. սահմանափակել ավտոմեքենաների մուտքը դեպի քաղաքի կենտրոն: Իսկ այդ սահմանափակման մի շարք մեթոդներից մեկն էլ դիտարկում է կայանատեղերի գնի բարձրացումը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հակոբ Կարապետյանի բնորոշմամբ՝ տրանսպորտային նոր համակարգը կներդրվի կոմպլեքս լուծմամբ, որի մասերից մեկն է կայանատեղերի վճարման գնի բարձրացումը: «Խոսքը միայն կայանատեղերի մեխանիկական թանկացման մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում մայրաքաղաքի երթեւեկությունը եւ մեքենաների կայանման կազմակերպման հարցը»,- նկատեց խոսնակը: