Գլխավոր Քաղաքական Որպես ԱԺ նախագահ անհրաժեշտ եմ համարել խոսել ՍԴ-ում տեղի ունեցողի վերաբերյալ

Որպես ԱԺ նախագահ անհրաժեշտ եմ համարել խոսել ՍԴ-ում տեղի ունեցողի վերաբերյալ

16
0

Ես իմ ելույթում շատ հանգամանալից անդրադարձել եմ՝ ինչից ելնելով եմ անհրաժեշտ համարել, որ ԱԺ-ն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Բաղրամյան 26-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հարցին՝ արդյոք ակնկալո՞ւմ է ՍԴ անդամների և դատավորների աջակցությունը ԱԺ որոշման նախագծին, Միրզոյանը պատասխանեց․ «Կանխատեսում անել կդժվարանամ, բայց ես որպես ԱԺ նախագահ անհրաժեշտ եմ համարել խոսել այդ մասին, և, ըստ ամենայնի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, անհրաժեշտ է համարել ներկայացնել այդ որոշման նախագիծը։ Թե ինչպիսին կլինի դեպքերի հետագա ընթացքը, կտեսնենք» ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ