Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Որտեղից էր տրամադրվել Նունե Եսայանի համերգի 54 միլիոն դրամը

    Որտեղից էր տրամադրվել Նունե Եսայանի համերգի 54 միլիոն դրամը

    Հոկտեմբեր 30, 2013 15:08 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Nune2

     

    Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրել է՝ Նունե Եսայանի համերգի 54 մլն դրամը նախարարության այս տարվա բյուջեով նախատեսվա՞ծ էր:

    Ի պատասխան նախարարը սկսել է խոսել մշակութային միջոցառումների մասին:

    «Մի հուսահատվեք, տիկին Հասմիկ, ուղղակի ասեք՝ ձեր բյուջեից էր, թե՞ ուրիշ»,- հարցը կրկնել է ընդդիմադիր պատգամավորը:

    Ի պատասխան՝ Հասիկ Պողոսյանն ասել է, որ գումարը կառավարության պահուստային ֆոնդից է հատկացվել:

    Էմմա Պալյան

     


    scroll to top