Գլխավոր Աշխարհ Որքան են վաստակում ռուս բլոգերներն Instagram-ում. Forbes

Որքան են վաստակում ռուս բլոգերներն Instagram-ում. Forbes

8
0

Forbes-ն առաջին անգամ կազմել է ռուսաստանցի այն բլոգերների վարկանիշային աղյուսակը, որոնք վաստակում են՝ Instagram-յան էջերում գովազդ տեղադրելով: Վարկանիշային աղյուսակը կազմել է Double Data ընկերությունը, որը վերլուծել է ավելի քան երկու միլիոն հետևորդ ունեցող ռուսական Instagram-յան բլոգերների օգտահաշիվները: Այս մասին գրում է ittrend.am-ը:

2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված հետազոտության արդյունքներով առանձնացվել են 15 բլոգերներ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Քսենյա Սոբչակը. գովազդներից ստացված նրա եկամուտը գնահատվել է 1,6 մլն դոլար: 2-րդ տեղում է Ռեգինա Տոդորենկոն՝ 860 000 դոլար եկամտային ցուցանիշով: Նույն ցուցանիշով՝ 860 000 դոլար, 3-րդ տեղում է Օլգա Բուզովան: