Գլխավոր Քաղաքական Որքան ընտրող է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԿԸՀ-ն ընթացիկ տվյալներ է հրապարակել

Որքան ընտրող է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԿԸՀ-ն ընթացիկ տվյալներ է հրապարակել

12
0
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր`դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 5258-ը կամ՝ 26.56 տոկոսը:

Այսպես՝
Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 777-ը կամ 28.15 տոկոսը:
Տափերական համայնքում 3072 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 929-ը կամ 30․24 տոկոսը:
Ալաշկերտ համայնում 1470 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 304-ը կամ 20.68 տոկոսը:
Ծիածան համայնքում 921քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 29-ը կամ 3․15 տոկոսը:
Ֆերիկ համայնքում 347 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 81-ը կամ 23.34 տոկոսը:
Նորապատ համայնքում 1820 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանըը մասնակցել են 143–ը կամ 7.86 տոկոսը:
Ավան համայնքում 678 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 285-ը կամ 42.04 տոկոսը:
Զարինջա համայնքում 479 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 113-ը կամ 23.59 տոկոսը:
Թլիկ համայնքում 127 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10 -ը կամ 7.87 տոկոսը:
Կոշ համայնքում 2322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 856 -ը կամ 36.86 տոկոսը:
Հակո համայնքում 149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 13-ը կամ 8.72 տոկոսը:
Դդմաշեն համայնքում 1912 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 309 -ը կամ 16.16 տոկոսը:
Զովաբեր համայնքում 1181 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 538 -ը կամ 45.55 տոկոսը:
Անտառամուտ համայնքում 247 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 81 -ը կամ 32.79 տոկոսը:
Ողջաբերդ համայնքում 747 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 350-ը կամ 46.85 տոկոսը:
Անուշավան համայնքում 1564 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 440-ը կամ 28.13 տոկոսը: