Գլխավոր Հասարակություն Որքան կարժենա երևանյան Ամանորը

Որքան կարժենա երևանյան Ամանորը

26
0

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը Երևանի ավագանու արտահերթ նիստում մանրամասնել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում մայրաքաղաքի 2019 թ. բյուջեում:

Փոխքաղաքապետը մասնավորապես նշել է, որ մտադիր են նպատակային հատկացումներին ավելացնել 277 մլն 797 հազար 100 դրամ, որը կուղղվի «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում անցկացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար։

Հայկ Սարգսյանն արձագանքել է նաև ԼՀԿ խմբակցության ավագանի Դավիթ Խաժակյանի հարցին, թե ինչու է քաղաքապետարանի կողմից սև ցուցակ ուղարկված կազմակերպությանը կրկին վստահվել ամանորյա զարդարանքների գնման իրավունքը: Պաշտոնյայի պարզաբանմամբ, տվյալ կազմակերպության ընթացակարգային խախտումներն էական չեն եղել: