Գլխավոր Մամուլ Որ բարձրաստիճան պաշտոնյային է տուգանել ՃՈ-ն

Որ բարձրաստիճան պաշտոնյային է տուգանել ՃՈ-ն

42
0

«Հայկական ժամանակ»-ը գրում է․

«Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնյան․ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը։ Մեր հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ, տուգանել է։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։   Լսելով այս պատմությունը՝ վարչապետը հանձնարարել է ոստիկանության պետի պաշտոնակատարին խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»: