Գլխավոր Հասարակություն Որ ընտանքիներին պետական օժանդակություն կտրամադրվի. մանարամասներ

Որ ընտանքիներին պետական օժանդակություն կտրամադրվի. մանարամասներ

20
0

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Պավել Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

☑️ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աջակցություն միանվագ նպաստի ձևով և նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

֊ երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. մարտի 25 ընկած ժամանակահատվածում.

֊ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. մարտի 25 ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

֊ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. մարտի 25 ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

֊ միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. մարտի 25 ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց կորոնավիորւսի ճգնաժամի հետ պայմանավորված առաջացած  տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով՝ մի շարք միջոցառումներ իականացնել: