Գլխավոր Աշխարհ ՈւԵՖԱ-ն հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները

ՈւԵՖԱ-ն հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները

9
0

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչների հետաձգման մասին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում պետք է տեղի ունենար մայիսի 30-ին։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Լեհաստանի Գդանսկ քաղաքում նախատեսված էր մայիսի 27-ին։

Անցկացման նոր օրերի մասին որոշում դեռ չկա։ Աշխատանքային խումբը ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի ղեկավարությամբ կքննարկի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի դինամիկան։