Գլխավոր Միջազգային Ուկրաինայից, Հայաստանից և մյուսներից անցում պետք է կատարել Հարավային հարևանությանը. Հունաստանի արտգործնախարար

Ուկրաինայից, Հայաստանից և մյուսներից անցում պետք է կատարել Հարավային հարևանությանը. Հունաստանի արտգործնախարար

10
0

lets-travel-to-santorini-greece-with-saumil-shah-featured

Հունաստանը, որը հունվարի սկզբից ստանձնել է Եվրամիության նախագահությունը, մտադիր է փոխել եվրոպական հարևանության ուղղությունը և ավելի կարևորել հարավային հարևանների հետ փոխհարաբերությունները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Արևելյան գործընկերությունից հարավային գործընկերության անցնելու անհրաժեշտության մասին խոսել է Հունաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը: «Հարավային գործընկերությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի, ինչպես և այդ երկրների համար: Լիտվան, որի նախագահությունն ավարտվեց, շեշտը դնում էր Արևելյան գործընկերության վրա` Ուկրաինա, Հայաստան և այլն: Այսպիսով, մենք շեշտը դնում ենք հարավային հարևանության վրա, և զարգացնելու ենք այդ երկրների հետ հարաբերությունները»,- ասել է նա:

Եվրամիության հարևանության ծրագիրն ունի երկու ուղություն` հարավային և արևելյան:

Հարավայինը ներառում է Ալժիրը, Մարոկոն, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Պաղեստինը, Սիրիան, Թունիսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ