Գլխավոր Տնտեսական Ուղևորահոսքն աճել է

Ուղևորահոսքն աճել է

5
0

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով:

2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր:

2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067  ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:

Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին Ուղևորների թիվը 2019թ.

հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց» 249,857 286,227 14.6%
«Շիրակ» 15,067 12,073 -19.9%
Ընդամենը 264,924 298,300 12.6%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ