Գլխավոր Սպորտ Ուրարտուի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

Ուրարտուի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

13
0

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվել է առաջին նորեկով:

Ակումբը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է երկու անվանի ակումբների ` Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»:

2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու»-ում:

Armsport.am