Գլխավոր ժամանց Ուր տանել երեխաներին Ամանորին. հատուկ ծնողների համար

Ուր տանել երեխաներին Ամանորին. հատուկ ծնողների համար

93
0

Ամանորի նախօրեին բոլոր ծնողներին հուզում է մի հարց. ինչպես կազմակերպել երեխաների ամանորյա ժամանցը:

AraratNews.am-ը ներկայացնում է ամանորյա մանկական ժամանցի և միջոցառումների վայրերը:

Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են։

35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը զարդարվել էր շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա: Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. Մասնավորապես Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն:

Երևանի Ստանիսլավսկիի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն

Ամանորի նախաշեմին Երեւանի Ստանիսլավսկիի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 25-28-ը կբեմադրվի «Դոկտոր Այբոլիտ» մանկական ամանորյա հեքիաթը:

Հեքիաթի հետ մեկտեղ, թատրոնում կանցկացվեն ներկայացումներ՝ Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակցությամբ, որոնց ժամանակ երեխաները կարող են պտտվել տոնածառի շուրջը, երգել և բանաստեղծություններ արտասանել:

 
 
Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում «Մոխրոտիկը» ամանորյա ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբեր 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին: Տոմսերի արժեքը` 1000 դրամ Սկիզբը՝ 11:00, 13:00, 15:00, 17:00։
 
Խամաճիկների պետական թատրոն
 
 
 
Խամաճիկների պետական թատրոնում «Շունն ու կատուն» մանկա-պատենկական ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 7-ին: Բեմադրությունը՝ Աննա Էլբակյանի: Սկիզբը՝ 12:30, 14:00, 15:30: Տոմսերի արժեքը` 1000 դրամ:
 
 
Դեկտեմբերի 8-ին Խամաճիկների պետական թատրոնում կարող եք դիտել «Իսկական ընկերը» մանկապատանեկական ներկայացումը: Ներկայացում է այն մասին, թե ինչպես ոզնին ընկած դես ու դեն փորձում է գտնել իր իսկական ընկերոջը և միայն վերջում է հասկանում, որ իր իսկական ընկերը միշտ իր կողքին է եղել։ Սկիզբը` 12:30, 14:00, 15:30: Տոմսերի արժեքը` 1000 դրամ:
Երաժշտական ներկայացում՝ Ռուբեն Մարուխյանի
Բեմադրությունը՝ Աննա Էլբակյանի:
 
Պետական կամերային երաժշտական թատրոն
 
 
Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» հեքիաթի մոտիվներով բեմադրված «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» մանկական երաժշտական ներկայացումը կարող եք դիտել Պետական կամերային երաժշտական թատրոնում դեկտեմբերի 7-ին: Բեմականացման հեղինակ՝ Գ․ Սեյրանյան: Սկիզբը՝ 12:00, 14:00:
 
 
 
«Երեք խոզուկների նոր արկածները» մանկա-պատանեկական ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 8-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում: Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ: Սկիզբը՝ 12:00, 14:00:
 
Անգլիական սիրված ու ճանաչված «Երեք խոզուկները» հեքիաթի մոտիվներով կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլային ներկայացումը ստեղծված է դասական և ժամանակակից երաժշտական չափանիշներով, դինամիկ է, աշխույժ, հագեցած է զվարճալի երգերով ու հետաքրքիր պարային համարներով: 
 
Գլխավոր հերոսը՝ Գայլը, նոր ոճի ու հետաքրքիր լուծումների ձևով է ներկայացված մյուզիքլում: Մյուզիքլը նախատեսված է 3-103 տարեկանների համար: Ժանրով ու ռեժիսորական լուծումներով շատ հետաքրքիր ներկայացում: 
 
Ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան
Սցենարի հեղինակ և կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան 
Պարուսույց՝ Նարինե Միրզոյան
Նկարիչ՝ Անդրանիկ Ասատրյան:
 
 
«Մոխրոտիկ. երազանքներն իրականանում են» մանկական զվարճալի երաժշտական ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 14-ին՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում: Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ:
Ի՞նչ անել, երբ մնացել ես աշխարհում մեն-մենակ, իսկ խորթ մայրն ու քույրերը քեզ օգնելու փոխարեն հոգս են ավելացնում։ Ինչպե՞ս մնալ բարի ու չչարանալ աշխարհի դեմ․․․ միայն երազելով։ Երազանքն է, որ կարող է թեթևացնել հոգսերն ու օգնել հաղթահարել դժվարությունները։ Իսկ կարո՞ղ են երազանքները իրականություն դառնալ։ Այո՛, մանավանդ, երբ աշխարհում կան բարի փերիներ, որոնք միշտ գիտեն՝ ինչպես լինել ամենագեղեցիկը արքայական պարահանդեսում։ 
Այս հեքիաթում կա ամեն ինչ՝ չարի և բարու պայքար, հրաշքներ, սեր և երջանիկ ավարտ։ Մոխրոտիկը պարզապես դասական հեքիաթ չէ: Այն սովորեցնում է լինել բարի, աշխատասեր, համբերատար և պայքարել երազանքի իրականացման համար։ Իսկ երազանքներն անկասկած իրականանում են։
Հեղինակ` Ն․ Կոլյադա
Ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան:
 
 
 
Դեկտեմբերի 14-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կարող եք դիտել «Խաղալիքների մոլորակը» մանկա-պատանեկական ներկայացումը: Սկիզբը՝ 12։00, 14։00:
 
Ալյոնա Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» ներկայացումը պատմում է քույր ու եղբայր երկու փոքրիկների՝  Նարուկի և Կարուկի և վերջինիս ծննդյան տարեդարձի հետ կապված արկածներով լի ճամփորդության մասին: Նարուկն ու չարաճճի Կարուկը, ինչպես բոլոր փոքրիկները, անհամբեր սպասում են Կարուկի ծննդյան տոնի արարողություններին, սակայն նրանք անանուն տիկնիկից անսպասելի իմանում են, որ հերթական ծննդյան տարեդարձին նվերներ չեն լինելու, որովհետև խաղալիքները շատ են վիրավորված երեխաներից՝ իրենց կոտրելու, փչացնելու, իրենց հետ անխնամ վարվելու համար: Վտանգված է Կարուկի ծննդյան տոնը: Իսկ ի՞նչ տոն առանց խաղալիք-նվերների: 
 
Եվ ահա նրանք անանուն տիկնիկի և իրենց հնարամիտ պապիկի ուղեկցությամբ սկսում են հրաշքներով լի ճանապարհորդություն դեպի խաղալիքների մոլորակ, իսկ ճամփորդության վերջում երեխաները հասկանում են, որ պետք է հոգատար լինեն, խնամքով ու սիրով վարվեն խաղալիքների հետ, ինչպես իրենց ընկերների հետ պետք է լինեն: Կախարդական ուղևորությունը հագեցած է լուսավոր ու սիրված տիկնիկների չարաճճի խաղով ու կատակներով, իսկ ամբողջ ներկայացումը, երեխաների ճամփորդությունն ու հանդիպումները խաղալիքների հետ մշտապես ուղեկցվում է ուրախ տոնական երգ ու պարով, որոնց շնորհիվ Կարուկի ծննդյան տարեդարձն ավարտվում է տոնական նվերներով, ծննդյան տորթով, և ամբողջ ներկայացումը վերածվում է իսկական տոնի:
 
Բեմադրող ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան 
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան 
Նկարիչ՝ Տաթև Հարությունյան 
Խորեոգրաֆ՝ Նարինե Միրզոյան:
 
 
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա երաժշտական ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին: Բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան: Սկիզբը՝ 12։00, 14։00։ Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ:
 
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
 
 
«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը դեկտեմբերի 8-ին կարող եք դիտել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում: Սկիզբը` 12։00:
Ժանր՝ Մանկական ներկայացում
Հեղինակ՝ Աստղիկ Սիմոնյան
Բեմադրիչ՝ Հրաչյա Գասպարյան
Նկարիչ՝ Դավիթ Մինասյան
Երաժշտական ձևավորում/Կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան
Տևողություն՝ 1 Ժամ
Դերասաններ՝
Նարինե Գրիգորյան, Ալլա Սահակյան, Արմինե Անդրեասյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Գագիկ Մադոյան, Տաթև Ղազարյան, Արման Նավասարդյան, Կորյուն Բուդուրյան, Կարեն Խաչատրյան, Անդրանիկ Էթեմեզյան, Ալեքսանդր Գասպարյան:
 
 
 
Դեկտեմբերի 14-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կարող եք դիտել «Անբան Հուռին» մանկա-պատանեկական ներկայացումը: Տոմսերի արժեքը` 600, 800, 1000 դրամ: Սկիզբը` 12։00։
Ժանր՝ Մանկական ներկայացում
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Բեմադրիչ՝ Հրաչյա Գասպարյան
Նկարիչ՝ Գրետա Նալչադյան
Երաժշտական ձևավորում/Կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան
Տևողություն՝ 1 Ժամ
 
Դերասաններ՝ 
Արմինե Անդրեասյան, Արման Նավասարդյան, Անդրանիկ Էթեմեզյան, Գագիկ Մադոյան/Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Տաթև Ղազարյան, Նարինե Գրիգորյան, Ալլա Սահակյան:
 
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
 
 
Դեկտեմբերի 24-ին և 25-ին կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կարող եք դիտել «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլը:
Սկիզբը՝ 2019-12-24 — 12։00, 14։30, 17։00, 2019-12-25 — 11։00, 13։30, 16։00:
 
Երբ հնագույն մարգարեությունը կատարվում է և թագավորությունը մտնում է հավերժական ձմեռվա գիրկը, երեք անվախ հերոսներ՝ արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և իր հավատարիմ եղնիկ Սվենը, ուղևորվում են լեռներ՝ գտնելու Աննայի քրոջը՝ Էլզային, որը կարող է ազատել երկիրը սառցե անեծքից։ Ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ և անհավանական արկածներ։ Ի վերջո սերը կհալեցնի սառույցը և կփրկի թագավորությունը։
 
Բեմադրությունը` Լիլի Էլբակյանի
Գլխավոր դերերում` Մարիամ Շահինյան, Տաթևիկ Հոռոփյան, Ալեքսան Թադևոսյան, Արմեն Քուշկյան, Մեսրոպ Աբտոյան, Հովհաննես Գասպարյան:
 
Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ
 
 «Մաշան և արջը» ամանորյա շոու-ներկայացումը հայ աստղերի մասնակցությամբ կարող եք դիտել հունվարի 3-9-ը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում: Ժամ 12:00-ին, 14:00-ին, 16:00-ին. երգ, պար, հրավառություն, լուսային էֆեկտներ, օճառե պղպջակներ, բեմական ծուխ և բարձր տրամադրություն