Գլխավոր Աշխարհ Չավուշօղլուն և Զարիֆը հանդիպել են. ինչ են քննարկել ԱԳՆ ղեկավարները

Չավուշօղլուն և Զարիֆը հանդիպել են. ինչ են քննարկել ԱԳՆ ղեկավարները

13
0

«Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների կապակացությամբ:

Նշվում է, որ կազմակերպության 18-րդ համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 25-26-ը, դրան կմասնակցեն 60 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:

«Չմիավորված երկրների շարժմումը» 1961 թվականին ստեղծված միջազգային կազմակերպություն է, որը ներկայումս միավորում է աշխարհի 119 երկիր, որոնք չեն մասնակցում ռազմական դաշինքների: ՄԱԿ-ից հետո «Չմիավորված երկրների շարժումը» ամենաշատ երկրներ ընդգրկող միջազգային կազմակերպությունն է:

Հիշեցնենք, որ Բաքվում է գտնվում նաև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ ըստ տեղեկություների,  քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը՝ Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններից հետո:

«Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Սիրիայի սահմանադրական կոմիտեի լիագումար նիստը, ինչպես նաև հետաքրքրության այլ թեմաներ»,- ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նախարարների հանդիպումը կայացել է Բաքվում` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցություններից երկու օր անց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ