Գլխավոր Սպորտ «Չելսիի» հարձակվողը «Ինտերի» կազմո՞ւմ

«Չելսիի» հարձակվողը «Ինտերի» կազմո՞ւմ

6
0
Օլիվյե Ժիրուի

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին, այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով  La Gazzetta Dello Sport-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է յուրաքանչյուր դիրք ուժեղացնել առնվազն մեկ ֆուտբոլիստով։ Հարձակման գծում 50-ամյա մասնագետը մտադիր է գնել «Չելսիի» ֆրանսիացի հարձակվողին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ գոհ չէ լոնդոնյան ակումբում իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղային պրակտիկա է ստանում: Կոնտեն Ժիրուի պես ֆուտբոլիստի կարիք ունի, քանի որ նա համապատասխանում է իտալացի մարզչի բոլոր պահանջներին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի ծառայություններով: