Գլխավոր Աշխարհ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին HBO-ի սերիալը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հորինվածք է անվանել

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին HBO-ի սերիալը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հորինվածք է անվանել

44
0

Այս տարվա հունիսին էկրաններին է բարձրացել բրիտանական HBO ընկերության նկարած «Չեռնոբիլ» սերիալի վերջին սերիան։ Մասնագիտական միջազգային կազմակերպությունում, սակայն, թերահավատորեն են մոտենում այդ սերիալին։

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) նախագահ Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ թեև այդ սերիալը հիմնված է իրական փաստերի վրա, բայց ավելին չէ, քան հորինվածքը։ Պաշտոնյան կոչ է արել ուշադրության առնել այն, որ դա գեղարվեստական աշխատանք է, ոչ թե վավերագրական ֆիլմ։

Ինչ վերաբերում է առհասարակ Չեռնոբիլի ատոմակայանի վթարին ու այլ նման դեպքերին, Գրոսսին ասել է, որ դրանք միայն մեկ դրական կողմ ունեն՝ սովորեցնում են։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքերով՝ հիմա այդպխիսի ատոմակայանները շատ ավելի բարձր անվտանգության մակարդակ ունեն։