Ուրբաթ, Նոյեմբերի 22, 2019
Գլխավոր Քաղաքական Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որևէ գործընթաց․ Ավինյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որևէ գործընթաց․ Ավինյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

11
0

«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, եւ Հրայր Թովմասյանը որեւէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։ Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ, իհարկե, հրավիրվում են ԱԱԾ, զուտ իրավական մասով պետք է հետեւենք ընթացքին՝ հասկանանք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Քաղաքական մասով ասեմ՝ եկեք մի փոքր մեր իրականությանը վերադառնանք, վերհիշենք այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում ՍԴ նախագահի ընտրության հետ կապված, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Ես, միանշանակ, վստահ եմ, որ ՍԴ-ն, այս պահի դրությամբ, ունի լեգիտիմության խնդիր։ Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որեւէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, այնուամենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ իրականում կա խնդիր ՍԴ-ում»,- ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ ՍԴ-ում առկա խնդիրներն ինչ-որ ժամանակում որեւէ լուծում պետք է ստանան. «Քանի լեգիտիմության խնդիր կա ՍԴ-ի նկատմամբ եւ չկա վստահություն, ապա ՍԴ-ն չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

%d bloggers like this: