Գլխավոր Հասարակություն ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

19
0

Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան:  Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ տեղեկության` փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:

Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի  մայրաքաղաք Նուրուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: