Գլխավոր Միջազգային Չինաստա՞ն, թե՞ ԱՄՆ. որտեղ են մեծահարուստներն ավելի շատ

Չինաստա՞ն, թե՞ ԱՄՆ. որտեղ են մեծահարուստներն ավելի շատ

14
0

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին ամենահարուստ մարդկանց թվով:

Համաձայն Credit Suisse բանկի ուսումնասիրության տվյալների՝ Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնք աշխարհի 10% ամենահարուստ մարդկանց շարքում են, հասել է 100 միլիոնի: Իսկ ահա Միացյալ Նահանգներում այդ ցուցանիշը կազմում է 99 միլիոն:

Ըստ նույն վիճակագրության, դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և դարձել 46.8 միլիոն. նրանք տիրապետում են 158.3 տրլն դոլարի հասնող ակտիվների և դրամական միջոցների:

55.920 մարդու կարողությունը գերազանցում է 100 միլիոն դոլարը, իսկ 4.830 մարդ ունի 500 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ ակտիվներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ