Գլխավոր Բժիշկ Չինաստանում գտել են 17 մարդու կյանք խլած նոր տեսակի թոքաբորբի բուժումը

Չինաստանում գտել են 17 մարդու կյանք խլած նոր տեսակի թոքաբորբի բուժումը

21
0

Ուխանի համալսարանի բժիշկները գտել են 2019-nCoV կորոնավիրուսի բուժման մեթոդը՝ հաղորդում է ТАСС գործակալությունը։

Ինչպես նշվում է, մասնագետները պարզել են, որ այդ նոր տեսակի թոքաբորբը հնարավոր է բուժել՝ արյունը թթվածնով հագեցնելով։

Բժիշկներն այդ մեթոդով արդեն բուժել են 53-ամյա տղամարդու։

Ըստ վերջին տվյալների, Չինաստանում նոր տեսակի թոքաբորբի հետեւանքով զոհվել է 17 մարդ, իսկ հիվանդների թիվն արդեն հասել է 570-ի։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի մասին։ Հունվար ամսին հայտնի էր դարձել, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է։