Գլխավոր Աշխարհ Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է. Մարիա Զախարովա (տեսանյութ)

Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է. Մարիա Զախարովա (տեսանյութ)

12
0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է», հաղորդում է tert.am-ը:

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ «արձանագրել» ենք կողմերի միջև երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, քանի որ հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կշարունակի նպաստել երկխոսության շարունակմանը՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:

Զախարովայի խոսքով՝ արդեն մի քանի ոլորտում երկխոսության օրինակներ եղել են: Նախարարության ներկայացուցիչն օրինակ է բերել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լրագրողների փոխայցերը:

Տեսանյութում այս հատվածը դիտել 51:22 րոպեից.