Գլխավոր Հասարակություն Չօգտվել պանիկ միջավայրից. Դեղերի կենտրոնի տնօրեն

Չօգտվել պանիկ միջավայրից. Դեղերի կենտրոնի տնօրեն

12
0

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:

Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:

Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը:

Շնորհակալություն ուշադրության համար

հորդորս դեռ ստորագրում եմ

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»: