Գլխավոր Արցախ Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

22
0

Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։