Գլխավոր Սպորտ Պաշտոնական․ Պալերմոն լուծարվեց

Պաշտոնական․ Պալերմոն լուծարվեց

50
0

Armsport.am-ը գրում է.

«Պալերմո» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դադարեցրել է գոյությունը։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։  

Պալերմոյի արբիտրաժային դատարանը ակումբի սնանկության մասին որոշում է ակայցրել՝ հայտնելով «կազմակերպության հսկայական պարտքերի» մասին։

Ակումբի նախկին սեփականատեր Մաուրիցիո Ձամպարինիի որդին՝ Անդրեան, առաջարկել է վարկով 10 մլն եվրո վճարել, սակայն այդ գումարը բավարար չեն համարել։

«Պալերմոն» հիմնադրվել էր 1900 թվականին։ 1986 թվականին լուծարվել էր, սակայն սակայն արդեն հաջորդ տարի վերակազմավորվել էր։ Ակումբի գլխավոր նվաճումներն են Ա Սերիայի 5-րդ տեղը 2009/10 թվականներին ու Իտալիայի Գավաթի եզրափակիչ հասնելը 2011 թվականին։

Այս ամառ «Պալերմոն» հեռացվել էր Բ Սերիայից ու տեղափոխվել Իտալիայի 4-րդ դիվիզիոն։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ