Գլխավոր Սպորտ Պաշտոնական․ Սիչյովը հեռացավ Փյունիկից՝ այդպես էլ չմասնակցելով ոչ մի խաղի

Պաշտոնական․ Սիչյովը հեռացավ Փյունիկից՝ այդպես էլ չմասնակցելով ոչ մի խաղի

13
0

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտարարել է հինգ ֆուտբոլիստների թիմից հեռանալու մասին։

Այսպիսով, երևանյան ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Եվգենի Կոբոզևի, կիսապաշտպաններ Մարկո Բուրզանովիչի, Հովհաննես Պողոսյանի և հարձակվողներ Դմիտրի Սիչյովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովը այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց «Փյունիկի» կազմում։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Աղբյուրը՝ ArmSport.am