Գլխավոր Քաղաքական Պաշտոնանկություն կլինի «ԿամԱԶ»-ների՞ պատճառով. քաղաքապետարանի պարզաբանումը

Պաշտոնանկություն կլինի «ԿամԱԶ»-ների՞ պատճառով. քաղաքապետարանի պարզաբանումը

78
0

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր  «Ֆակտորին» ասել է. «Խոսակցություններ են գնում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանին պետք է աշխատանքից ազատեն»:

Araratnews.am-ը  Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրեց՝ հավաստի՞ են այս լուրերը: «Պարոն Խաժակյանի հայտարարությունների զգալի մասը վերջին շրջանում, ցավոք, հիմնված են անհիմն պնդումների վրա: Օրինակները բազմաթիվ են եւ բազմազան: Ուստի, կդժվարանամ մեկնաբանել բամբասանք հիշեցնող հերթական հայտարարությունը»,- ասաց մամուլի խոսնակը:

Սոնա Դավթյան