Գլխավոր Քաղաքական Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն

Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն

419
0

Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիր եւ օրենսդիր ոլորտներում փոփոխությունները շարունակական են լինելու։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին հրաժարականի դիմումներ կներկայացնեն որոշ նախարարներ ու պատգամավորներ՝ իշխող խմբակցությունից։

Մասնավորապես, այս պահին հստակ է, որ հաջորդ հրաժարականը ներկայացնելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Վարչապետը համակարգային փոփոխություններ է իրականացնելու»,- ասաց իշխանական մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 11-ին, մինչ այդ զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը։ Տոնոյանը եղել է նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ