Գլխավոր Հասարակություն Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

19
0

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը վստահ է, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բալայանը «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովից հետո:

Բալայանի խոսքով՝ այսօր զինվորական ծառայության գրավչության բարձրացումը նպաստում է այդ փոփոխություններին:

«Այսինքն՝ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և եթե նախկինում ժամանակին արվեր այդ ամենը, ապա ոլորտում կոռուպցիոն պատկերն այլ կլիներ, և բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին»,- նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցրեց, որ այսօր բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում: