Գլխավոր Հասարակություն Պատահականություն, թե՞ սպանություն. այսօր Սևակի ծննդյան օրն է

Պատահականություն, թե՞ սպանություն. այսօր Սևակի ծննդյան օրն է

16
0

Այսօր` հունվարի 24-ին հայ մեծանուն գրող Պարույր Սևակը կդառնար 96 տարեկան: Ի՞նչ հանգամանքներում կտրվեց բանաստեղծի կյանքի թելը, արդյոք պատահականություն էր Սևակի մահը, թե կանխամտածված սպանություն` այսօր հստակ չէ, թեպետ շատերն են սիրված գրողի մահվան պատճառ դարձած վթարի հետ կապված առաջ քաշել սեփական վարկածները:

Այնուամենայնիվ, Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն համայնքը չի մոռանում իրագործել միջոցառումների ամենամյա շարքը: Այս տարին ևս բացառություն չէր. գրողի տուն-թանգարանում իրականացվեցին միջոցառումներ` նվիրված նրա 96-ամյակին:

Թանգարանի տնօրենը ընդգծում է, որ այս տարի մեծապես աճել է այցելուների հոսքը թանգարան: Բանաստեղծի տողերն այսօր էլ շարունակում են մնալ սիրելի և արդիական, անգամ փողոցում քայլող պատահական անձիք դժվար թե չհիշատակեն Պարույր Սևակի անունը` դասականների շարքը թվարկելիս: Հանրության համար այսօր էլ գաղտնիք չէ, որ սովետական իշխանությունների հետ Սևակն ուներ ոչ այնքան հարթ հարաբերություններ, ժամանակի սոցիալ-քաղաքական իրավիճակը, ձևավորված գրական իրարամերժ խմբավորումները կրող էին ունենալ դրդապատճառներ մեծանուն գրողին ուղղակիորեն վերացնելու:

Ինչևէ, կբացահայտվի՞ սիրված գրողի մահվան իրական պատճառը՝ ցույց կտա ժամանակը, իսկ այսօր ունենք այն ժառանգությունը, որը թողել է գրող, գրականագետ, շատերի համար գուցեև անհայտ սայաթնովայագետ Պարույր Սևակը: