Գլխավոր Իրավական Պատգամավորների հեռախոսների առգրավման տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ

Պատգամավորների հեռախոսների առգրավման տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ

11
0

«Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում, այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց», — հայտարարել է խոսնակը։