Գլխավոր Իրավական Պատգամավոր Բաղդասարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն

Պատգամավոր Բաղդասարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն

25
0

Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված՝ ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ սպառնացել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին։ Այդ առնչությամբ մեկնաբանություն է տվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: