Գլխավոր Հասարակություն Պատրաստ ենք հզորացնելու շտապօգնության ծառայությունը. նախարարի առաջարկները

Պատրաստ ենք հզորացնելու շտապօգնության ծառայությունը. նախարարի առաջարկները

17
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսում խոսեց մի քանի ծննդատներ փակելու մասին:

Հարցին՝ ինչպես են մարդիկ տեղաշարժվելու, Թորոսյանն ասաց. «Ձեր հարցը լսում էի եւ մտածում՝ մարդիկ ինչպե՞ս են տեղաշարժվում: Եթե մի համայնքում չկա տրանսպորտ, պետք չի սպասել, որ այդ համայնքում կինը հղիանա, որ հետո էլ կարիք ունենա բուժօգնությունից օգտվելու, հետո էլ սպասեն՝ տրանսպորտի հարց լուծվի: Կան համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես համաձայն եմ, որ բոլոր համայնքներն ունենան պատշաճ տրանսպորտ, պատշաճ շտապբուժօգնության ծառայություն»:

Նախարարն ասաց, որ պատրաստ են հզորացնելու շտապբուժօգնության ծառայությունը, որի համար նախարարությունն ունի բյուջե: