Գլխավոր Հասարակություն Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին. Նաիրա Զոհրաբյան

Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին. Նաիրա Զոհրաբյան

6079
0

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բերբերյանը «Մենք և մեր Կենդանիները» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևոմ է, թե ինչպես են մեքենան վարելով շանը վզակապով վազեցնում փողոցով:

Դեպքը զայրացրել է շատ օգտատերերի:

Տեղի ունեցածին արձագանքել է նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օտգատեր ուղարկել է ինձ: Դարվնի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:

Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:

Տեսանյութերը դիտել այս հղումով: