Գլխավոր Արցախ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին. հայտարարություն

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին. հայտարարություն

9
0

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին:

Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն