Գլխավոր Սպորտ Պելեն հերքել է իր մասին լուրերը

Պելեն հերքել է իր մասին լուրերը

13
0

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե  գտնվում է դեպրեսիվ վիճակում:  Այս մասին հայտնում է  Sport24-ի տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը:

Ավելի վաղ Պելեի որդին տեղեկացրել էր, որ հայրը տնից դուրս չի գալիս, մեկուսացել է, չի շփվում մարդկանց հետ դեպրեսիայի պատճառով, որը առողջական խնդիրների հետևանք է:

«Շնորհակալություն ձեր անհանգստությունների և աղոթքների համար: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Շուտով ես կդառնամ  80 տարեկան: Իմ կյանքում լինում են և լավ և վատ օրեր, ու սա նորմալ է իմ տարիքի մարդու համար»,— ասել է Պելեն:

Նշվում  է, որ վերջերս Պելեն ազդրի հոդի արհեստական փոխանակման վիրահատություն է տարել: