Գլխավոր Հասարակություն ՊԵԿ-ը՝ մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումների ընդունման մասին

ՊԵԿ-ը՝ մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումների ընդունման մասին

5
0

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության՝ այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձևակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտենի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաև ք․ Երևան, Մ. Խորենացի 3, 7 հասցեում տեղակայված սպասարկման սրահում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ