Գլխավոր Քաղաքական Պետությունից հարկ թաքցնողը գողանում է զինվորից, ձեռքերը կկտրենք. Փաշինյան

Պետությունից հարկ թաքցնողը գողանում է զինվորից, ձեռքերը կկտրենք. Փաշինյան

11
0
Àðìåíèÿ. Åðåâàí. Ðóêîâîäèòåëü îïïîçèöèîííîé ïàðëàìåíòñêîé ôðàêöèè "Åëê" Íèêîë Ïàøèíÿí âî âðåìÿ çàñåäàíèÿ ïàðëàìåíòà Àðìåíèè, íà êîòîðîì ïðîéäåò ãîëîñîâàíèå ïî êàíäèäàòóðå ïðåìüåð-ìèíèñòðà. Àðòåì Ãåîäàêÿí/ÒÀÑÑ

ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության վարած քաղաքականությանը, տնտեսական ցուցանիշներին և այլ կարևոր հարցերին:

Խոսելով ներդրումների մասին՝ վարչապետը հայտարարել է, որ 456 միլիոն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են եղել: Բացի այդ, ըստ Փաշինյանի, 2018 թվականի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Թեպետ ցուցանիշները գոհացուցիչ չեն, այդուհանդերձ, վարչապետը խորհուրդ է տվել զարգացման ճանապարհն անցնել համբերությամբ:

«Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս, այստեղ բանավիճելու իրավունքը: Հետևաբար՝ մի՛ գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա և ընդհակառակը՝ ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կոչը ևս խորհրդանշական է եղել. կառավարության ղեկավարն առաջարկել է բանաձև որդեգրել, ըստ որի՝ «Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»:

Հավելենք, որ այսօրվա նիստում խորհրդարանն ընդունեց 2020 թ. պետական բյուջեի նախագիծը: