Գլխավոր Գյուղատնտեսություն Պիպոյանը՝ հնարավոր թանկացումների մասին

Պիպոյանը՝ հնարավոր թանկացումների մասին

29
0

Սեզոնային թանկացումները միշտ էլ խնդրահարույց են եղել: Թեև Ամանորին դեռ բավականին ժամանակ կա, ձմեռվա ամիսներին գյուղմթերքի շուկայում գնաճի միտումներ, այդուհանդերձ, կան…

Սեզոնային թանկացումները պայմանավորված են սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններով: Նման տեսակետ ունի «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Մեզ հետ զրույցում փորձագետը նշեց, որ առայժմ վաղ է կանխատեսումներ անել գյուղմթերքի հնարավոր թանկացումների մասին:

«Եկեք կանխագուշակությամբ չզբաղվենք, թե ինչ թանկացումներ կլինեն, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչ ցուցանիշներ կգրանցվեն: Այդ մասին պարբերաբար տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ինձ համար առավել կարևոր է գյուղացու կողքին լինելը, գյուղացուն պաշտպանելը: Այս առումով նշեմ, որ գյուղատնտեսական ոլորտում վիճակը մտահոգիչ է, չեն գոհացնում արտահանման և ներկրման ծավալները, չկա գնային քաղաքականություն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչ քայլեր են արվում թանկացումները զսպելու և գնային կայուն քաղաքականություն սահմանելու համար, տնտեսագետը նշեց.

«Իմ կարծիքով՝ հարցը պետք է ուղղել ոլորտը ղեկավարող և քաղաքականությունը մշակող մարդկանց»: